Մարիուպոլի մոտ ընթացող մարտերում զոհվել է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հրամանատարի տեղակալ, առաջին ռանգի կապիտան Անդրեյ Պալիյը:
Այդ մասին հայտնել են բռնազավթված Ղրիմում գտնվող Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոզժաևը և սենատոր Եկատերինա Ալտաբաևան:
Ռուսաստանի ծովային ուժերում առաջին ռանգի կապիտանի աստիճանը հավասարազոր է հետևակի գնդապետի աստիճանին:
Փետրվարի 24-ին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմում արդեն մի քանի բարձրաստիճան ռուս սպա է զոհվել:
Ուկրաինական կողմը պնդում է, որ պատերազմի սկզբից սպանվել է հինգ ռուս գեներալ: Մոսկվան չի մեկնաբանում այդ պնդումը: