Ֆրանսիայի իշխանությունները սառեցրել են Ռուսաստանի Կենտրոնական բանկի 22 միլիարդ եվրոյի չափով միջոցները, ինչպես նաև արևմտյան երկրների հակառուսական պատժամիջոցների տակ հայտնված ֆիզիկական անձանց հաշիվներն ու անշարժ գույքը։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը։
Նրա խոսքով՝ Ֆրանսիայում սառեցվել է մոտ 30 ռուսաստանցիների պատկանող «կես միլիարդ եվրոյի» անշարժ գույք, կալանավորվել է նաև 150 միլիոն եվրո արժողությամբ երկու խոշոր զբոսանավ։