Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշել է դադարեցնել Ռուսաստանի հետ առնչվող մի շարք կուսակցությունների գործունեությունը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նրա խոսքով՝ Արդարադատության նախարարությանը հանձնարարվել է հրատապ միջոցներ ձեռնարկել այդ քաղաքական կուսակցությունների գործունեությունը արգելելու համար։
«Քաղաքական գործիչների ցանկացած գործունեություն, որն ուղղված է պառակտմանը կամ համագործակցությանը, հաջողություն չի ունենա, բայց կստանա կոշտ պատասխան,- ասել է Զելենսկին` հավելելով, - բոլորը պետք է հոգ տանեն պետության, Ուկրաինայի շահերի մասին։ Որովհետև դա մեզ համար է, հանուն կյանքի»։