Ռուսաստանի և Բելառուսի փոխարեն աշխարհի առաջնությունում հանդես կգան Ֆրանսիան և Ավստրիան

Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը «Հոկեյի գիշերային լիգայի» մրցաշարում, արխիվ

Տափողակով հոկեյի միջազգային ֆեդերացիան հայտնել է, որ մայիսի 13-ից 29-ը Ֆինլանդիայում անցկացվելիք աշխարհի 2022 թվականի առաջնությունում միջազգային մրցաշարերից ժամանակավոր արտաքսված Ռուսաստանի և Բելառուսի հավաքականների փոխարեն կպայքարեն Ֆրանսիայի և Ավստրիայի թիմերը:

«Ա» խմբում (աշխարհի բարձրագույն լիգայում) Հելսինկիում Ռուսաստանի թիմի փոխարեն հանդես կգա Ֆրանսիայի թիմը:

«Բ» խմբում (աշխարհի երկրորդ լիգայում) Տամպերում Բելառուսի փոխարեն խաղալու է Ավստրիայի հավաքականը: Այդ կապակցությամբ ավստրիացիներին «Բ» խմբում կփոխարինեն լիտվացիները: Այդպիսով «Բ» խմբում հանդես կգան ոչ թե 12, այլ 10-ը հավաքականներ: