Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր Լեհաստանում ապաստանած ուկրաինացի փախստականների թիվը հատել է 2 միլիոնը, ինչը գերազանցում է մայրաքաղաք Վարշավայի բնակչության թիվը։
«Խոսքը հիմնականում կանանց և երեխաների մասին է»,- հայտարարել է Լեհաստանի պետական սահմանային ծառայությունը։
ՄԱԿ-ի տվյալներով՝ պատերազմի սկսվելուց ի վեր Ուկրաինայից փախստականների ընդհանուր թիվն արդեն ավելի քան 3 միլիոն է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայում 780 խաղաղ բնակիչ է զոհվել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայում ավելի քան 3 միլիոն մարդ փախստական է դարձել․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար