Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում:
Զորամասերից մեկում սպաների հետ հանդիպմանը նախարարն անդրադարձել է անցած օրերին զորամիավորման ենթակա զորամասերում արձանագրված միջադեպերին։ Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ տեղի ունեցածը որոշ ստորաբաժանումներում կարգապահության, ինչպես նաև առանձին զինծառայողների բարոյահոգեբանական ոչ պատշաճ մակարդակի հետևանք է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ոչ մարտական պայմաններում զինվորների մահվան դեպքերը ցույց են տալիս, որ բանակում ոչինչ չի փոխվել. իրավապաշտպանԼսելով միջադեպերի վերաբերյալ պատասխանատու սպաների զեկույցները՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորամիավորման հրամանատարին տվել է ցուցումներ և հանձնարարականներ՝ նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ։
Սուրեն Պապիկյանը եղել է նաև Ներքին Հանդ համայնքին հարակից սահամանագոտում, որտեղ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը ներկայացրել է տվյալ հատվածում առկա իրավիճակը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանցիները «վրաններ են խփել Սյունիքի Ներքին Հանդ գյուղի տարածքում». ըստ ՊՆ-ի` ՀՀ ինքնիշխան տարածք չեն մտելՊաշտպանության նախարարն այցելել է նաև հիմնանորոգվող զորամասի շինհրապարակ և տեղում ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: