Լվովի քաղաքապետը հայտնել է, որ քաղաքի օդանավակայանի մերձակա տարածքը ենթարկվել է ռուսական ուժերի հրթիռային հարվածների, սակայն հրթիռները չեն խոցել հենց օդանավակայանը։
Ըստ Անդրեյ Սադովիի՝ ռուսական հրթիռային հարձակման հետևանքով ավերվել է ինքնաթիռների վերանորոգման գործարանը, սակայն աշխատողներ չեն եղել ներսում, և տուժածներ չկան։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ առավոտյան Լվովում պայթյուններ են լսվել, քաղաքի վրա ծուխ է տարածվում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, տեղեկացնում է, որ ռուսական օդուժը բարձր ճշգրտության հրթիռային զինատեսակներով հարվածներ է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի զրահատեխնիկայի, զենքի և զինամթերքի պահեստներին։
«Հրթիռային սպառազինության մարտական կիրառումն իրականացվել է միջին և ցածր բարձրություններից», - ասված է հաղորդագրությունում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրթիռակոծվել է Լվովի մարզի ռազմաբազան․ առնվազն 35 մարդ զոհվել է, 134-ը՝ վիրավորվել