ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահները հեռախոսազրույց են ունենալու

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունենալու Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Նրանք մտքեր են փոխանակելու ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ։ Քննարկվելու է նաև ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև մրցակցության կարգավորմանը առնչվող հարցեր և այլ թեմաներ։

Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Սաքին, նշելով, որ հեռախոսազրույցը տեղի է ունենալու ուրբաթ օրը՝ մարտի 18-ին։

Չինաստանի արտգործնախարարությունը հաղորդում է, որ երկու առաջնորդները քննարկելու են Չինաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններն ու ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր։