Այսօր Բեռլինում հանդիպել են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Բանակցություններին հաջորդած մամուլի համատեղ ասուլիսում Ստոլտենբերգն ասել է, թե ՆԱՏՕ-ն վճռական է կանգնեցնելու Ուկրաինայի պատերազմի հետագա սրացումը։
«ՆԱՏՕ-ն պատասխանատու է կանխելու այդ հակամարտության հետագա սրացումը, որը կլինի ավելի վտանգավոր և կպատճառի ավելի շատ տառապանքներ, մահ ու ավերածություններ»,- ասել է նա։
Ստոլտենբերգը ողջունել է դիվանագիտական լուծումներ գտնելու Գերմանիայի կանցլերի ջանքները, ներառյալ ուղիղ շփումները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Օլաֆ Շոլցը կրկնել է, որ ՆԱՏՕ-ն չի միջամտի պատերազմին։
Նրանք նշել են, որ Ուկրաինային ցուցաբերվող հումանիտար, ֆինանսական, ինչպես նաև ռազմական տեխնիկայի օգնությունը կշարունակվի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)