Զելենսկին խոստանում է վերականգնել պատերազմի հետևանքով ավերված բոլոր տները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուղերձով է հանդես գալիս, Կիև, 16-ը մարտի, 2022թ․

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տեսաուղերձում մեկնաբանել է Ռուսաստանի հետ բանակցությունները՝ որպես առաջնահերթություն նշելով պատերազմի ավարտը, Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականության վերականգնումը։

Զելենսկին ուկրաինացիներին նաև խոստացել է վերականգնել պատերազմի հետևանքով ավերված բոլոր տները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմի մեկնարկից երեք շաբաթ անց Կիևն ու Մոսկվան հայտարարում են բանակցություններում որոշակի առաջընթացի մասին