Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Ուկրաինայի հետ բանակցությունները դժվար են ընթանում սակայն «փոխզիջման որոշակի հույս առկա է»։
Այս մասին ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը հայտարարել է РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ նշելով, որ իր մոտ նման կարծիք է ձևավորվել ելնելով ռուսաստանյան պատվիրակության անդամների գնահատականներից։
«Նման գնահատականներ հնչեցնում են նաև ուկրաինական պատվիրակության որոշ անդամներ, այդ թվում՝ նախագահ Զելենսկու աշխատակազմի աշխատակիցները», - պնդել է Ռուսաստանի արտգործնախարարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկի․ «Ռուսաստանի հետ բանակցությունները դժվար են ընթանում, բայց կարևոր են»