Միացյալ Նահանգները հավելյալ 186 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է տրամադրել ուկրաինացիներին, հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Պետդեպարտամենտի կայքում հրապարակած հայտարարությունում ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշում է, որ «ԱՄՆ-ը տրամադրում է ավելի քան 186 միլիոն դոլար հավելյալ մարդասիրական օգնություն՝ երկրի ներսում տեղահանվածներին և ավելի քան 3 միլիոն փախստականներին աջակցելու համար»։
Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այսօր կհայտարարի Ուկրաինային ևս մեկ միլիարդ դոլարի ռազմական օգնության մասին, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկացի անանուն պաշտոնյաներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ջո Բայդենը կարգադրել է 200 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ Սենատը ևս հավանություն տվեց Ուկրաինային 13,6 մլրդ դոլարի օգնության փաթեթին