Հայաստանի նախագահությամբ Մոսկվայում ՀԱՊԿ-ի խորհրդակցություն է անցկացվել

ՀԱՊԿ և անդամ երկրների դրոշները, արխիվ

Մարտի 15-ին Մոսկվայում` Հայաստանի նախագահությամբ, ՀԱՊԿ-ի անդամ երկրները խորհրդակցություն են անցկացրել՝ քննարկելով սպառազինությունների վերահսկողության, չտարածման, ապառազմականացման, ռազմավարական զենքի կրճատման և սահմանափակման ոլորտներին վերաբերող հրատապ հարցեր, հաղորդում է ՀԱՊԿ-ի քարտուղարությունը։

Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանն ու Տաջիկստանը։