Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 55-ով՝ հասնելով 422 հազար 076-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 237-ով և հասել 408 հազար 799-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 170 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 938 հազար 644-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 579-ի:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 060 մարդ։
Արցախում՝ հիվանդության նոր դեպք չի արձանագրվել
Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ անցած մեկ օրում կատարվել է 41 թեստավորում, կորոնավիրուսի նոր դեպք չի հայտնաբերվել, հիվանդությունից ստացիոնար բուժվում է 18 մարդ։
Այս տարի կատարվել է 10 հազար 206 թեստավորում, Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3 հազար 64 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 40 դեպք է արձանագրվել: