Սլովակիան որոշել է արտաքսել Ռուսաստանի դեսպանատան երեք աշխատակցի։ Ինչպես հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Սլովակիայի արտգործնախարարությանը, նրանք պետք է լքեն երկիրը 72 ժամվա ընթացքում։
Գործակալությունը նաև «խստորեն հորդորում է Ռուսաստանի Դաշնության դեսպանատանն իր գործունեությունն իրականացնել դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային համապատասխան»:
Ռուսաստանի արտգործնախարարությունն արտաքսումն անվանել է «անհիմն» և խոստացել, որ Սլովակիայի գործողություններն «անպատասխան չեն մնա»։