ԵԽԽՎ-ում լռության րոպե Ուկրաինայում զոհված մարդկանց հիշատակին

Լռության րոպե ԵԽԽՎ նիստում, Ստրասբուրգ, 14 մարտի, 2022թ.

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այսօր հատուկ նիստում քննարկել է Ուկրաինայի պատերազմի հարցը:

Նիստի մեկնարկին վեհաժողովի նախագահ Թինի Քոքսը խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգել Ուկրաինայում զոհված մարդկանց հիշատակը:

«Ռուսաստանի Դաշնությունն անտեսեց ոչ միայն մեր, այլև ամբողջ միջազգային համայնքի հորդորներն ու նախևառաջ պատերազմից զերծ մնալու ՄԱԿ-ի կոչերը: Մենք կքննարկենք հնարավոր հետագա քայլերը: Ես այս նպատակով եմ այսօր գումարում մեր ժողովը, որին մասնակցում են խորհրդարանական վեհաժողովում ներկայացված մնացած 46 երկրների պատվիրակները: Մենք մանրամասն պետք է քննենք Ուկրաինայում ռուսական ագրեսիայի հետևանքները»,- հայտարարել է ԵԽԽՎ-ի խոսնակ Թինի Քոքսը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանի լիազորությունները փետրվարի 25-ից սառեցվել են: