Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, թե «հատուկ օպերացիան ընթանում է ըստ ծրագրի»:
«Ռուսաստանն ունի ինքնաբավ կարողություններ այդ հատուկ օպերացիան իրականացնելու համար, այն զարգանում է ըստ կազմված ծրագրի և ամբողջ ծավալով կավարտվի նախատեսված ժամկետում», - ասել է Վլադիմիր Պուտինի խոսնակը՝ չնշելով որևէ հստակ կամ մոտավոր ժամկետ:
Նրա փոխանցմամբ, նախագահ Վլադիմիր Պուտինը «հատուկ օպերացիայի» սկզբնական փուլում Պաշտպանության նախարարությունից պահանջել է «ձեռնպահ մնալ խոշոր բնակավայրերի վրա անմիջապես գրոհելուց»:
Ռուսաստանում արգելված է Ուկրաինայի վրա հարձակումն անվանել «պատերազմ», դրա փոխարեն իշխանությունները և մամուլը կիրառում են «հատուկ գործողություն» եզրույթը:
Պեսկովն այսօր չի բացառել, որ Ռուսաստանը կարող է ամբողջական հսկողության տակ վերցնել Ուկրաինայի խոշոր բնակավայրերը:
Դմիտրի Պեսկովի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ արևմտյան երկրները վերջերս պատժամիջոցներ են սահմանել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել ռուս տարբեր գործիչների, Պեսկովի ընտանիքի նկատմամբ