Մարտի 13֊ին` օրվա ընթացքում, և մարտի 13֊ի լույս 14֊ի գիշերը օպերատիվ֊մարտավարական իրավիճակը եղել է հարաբերականորեն կայուն, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը՝ նշելով՝ հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել։
Վերջին օրերին թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի սահմաններն անհանգիստ են։ Անցնող շաբաթվա սկզբին Երասխում ադրբեջանական կրակոցից մեկ հայ զինծառայող սպանվեց, մեկն էլ վիրավորվեց, երեք օր առաջ էլ Արցախի Խրամորթ գյուղում ականի պայթյունից գյուղի մի բնակիչ վիրավորվեց:
Բաքուն, սակայն, կա՛մ հերքում է, կա՛մ պնդում, թե հայկական զինված ուժերն են խախտում հրադադարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախում կրկին անհանգիստ է. ականանետեր են կիրառվել ու կրակոցներ արձակվել