Հայաստանին տրամադրվել է 306 հազար դեղաչափ Pfizer պատվաստանյութ, տեղեկացնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը՝ նշելով՝ սա ԱՄՆ կառավարության նվիրատվությունն է Հայաստանին։
ԱՄՆ կառավարությունը Հայաստանի կառավարությանը տրամադրել է նաև մոտ15 միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակություն, մասնավորապես՝ 12 հազար ՊՇՌ թեստ, թթվածնի խտացուցիչներ, ալկոհոլային ու քլորինային հիմքով ախտահանիչներ։
«Ուրախ ենք մեր փոխգործակցության շրջանակում ապահովել COVID-19-ի պատվաստանյութի այս խմբաքանակի նվիրատվությունը Հայաստանին։ Անվտանգ և արդյունավետ պատվաստանյութը համավարակին վերջ դնելու հարցում խիստ էական է։ Պատվաստված լինելով՝ մենք կրճատում ենք COVID-19-ով վարակվելու և վարակը տարածելու ռիսկը։ Պատվաստված լինելը նաև օգնում է վարակվելու դեպքում խուսափել սուր ընթացքից ու մահվան ելքից», - ըստ նախարարության, ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 17-ով, բուժվածներինը՝ 166-ով, գրանցվել է մահվան ևս 4 դեպք