Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 17-ով՝ հասնելով 422 հազար 021-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 166-ով և հասել 408 հազար 562-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 1 հազար 432 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 936 հազար 474-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 576-ի:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 246 մարդ։
Պատվաստում
Մարտի 13-ի դրությամբ Հայաստանում կատարվել է ընդհանուր 2 մլն 78 հազար 121 պատվաստում։ Առաջին դեղաչափը ստացել է 1 մլն 100 հազար 161 մարդ, ամբողջությամբ պատվաստվել է 947 հազար 156 քաղաքացի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը 306 հազար դեղաչափ Pfizer է նվիրել Հայաստանին