Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 51-ով՝ հասնելով 422004-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 181-ով և հասել 408 հազար 369-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 22 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 935 հազար 42-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 572-ի:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 401 մարդ։
Արցախում՝ 45 թեստավորում, 4 նոր դեպք
Այս տարի կատարվել է 10 հազար 165 թեստավորում, Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3 հազար 64 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 40 դեպք է արձանագրվել: