Ջո Բայդենը կարգադրել է 200 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդեն, Սպիտակ տուն, Վաշինգտոն, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պետական քարտուղար Էնթոնի Բլինքենին կարգադրել է 200 միլիոն դոլարի զենք և այլ տեսակի օգնություն տրամադրել Ուկրաինային:

Այդ որոշմամբ մեկ տարվա ընթացքում Կիևին Վաշինգտոնի հատկացրած ռազմական օգնության ծավալը հասել է 1 միլիարդ 200 միլիոն դոլարի:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Կոնգրեսը հաստատել է Ուկրաինային 13 միլիարդ 600 միլիոն դոլարի արտակարգ օգնություն հատկացնելու ծրագիրը: Օգնությունը նախատեսված է օրինագծով, որով մինչև սեպտեմբեր ամերիկյան կառավարության աշխատանքները ֆինանսավորվելու են 1,5 տրիլիոն դոլարով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ Սենատը ևս հավանություն տվեց Ուկրաինային 13,6 մլրդ դոլարի օգնության փաթեթինԱՄՆ Ներկայացուցիչների տունը 13,6 մլրդ դոլարի օգնություն հաստատեց Ուկրաինայի համար

Կիևին տրամադրվող արտակարգ օգնության փաթեթով ենթադրվում է 3.5 միլիարդ դոլար հատկացնել ուկրաինական բանակին սպառազեն և հանդերձանք փոխանցելու համար և ևս 3 միլիարդ՝ Եվրոպայում գտնվող կամ Եվրոպա տեղափոխվող ամերիկյան ուժերի համար: