Եվրոպական միության երկրները նոր պատժամիջոցներ են ծրագրում Ռուսաստանի նկատմամբ:
Այդ մասին Ելիսեյան պալատը հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հեռախոսազրույցներից հետո:
«Մոսկվան պատերազմը դադարեցնելու ցանկություն չի դրսևորել, ուստի մենք կսահմանենք նոր պատժամիջոցներ: Դա տեղի կունենա առաջիկա ժամերին»,- ասել է Ելիսեյան պալատի անանուն ներկայացուցիչը: