Վահագն Խաչատրյանն ազատվել է նախարարի պաշտոնից

Վահագն Խաչատրյանն ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից: Հրամանագիրը հրապարակված է նախագահի պաշտոնական կայքէջում:

Մարտի 3-ին Վահագն Խաչատրյանը Հայաստանի նախագահ ընտրվեց:

Վահագն Խաչատրյանը պաշտոնը ստանձնելու է առաջիկա կիրակի՝ Ազգային ժողովի հատուկ նիստում:

Հայաստանի 5-րդ նախագահը անցած տարվա օգոստոսից զբաղեցնում էր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը։