Ռուսաստանի գլխավոր դատախազությունը դատարանին խնդրել է Meta-ն ճանաչել ծայրահեղական կազմակերպություն և արգելել կազմակերպության գործունեությունը երկրի տարածքում։
Meta-ն՝ Facebook-ի և Instagram-ի մայր ընկերությունը, որոշել է մի շարք երկրների օգտատերերի թույլ տալ Ուկրաինա ներխուժման համատեքստում բռնության կոչ անել ռուս զինվորականների նկատմամբ: Meta-ն նաև ժամանակավորապես թույլատրում է որոշ գրառումներ, որոնք Ռուսաստանի և Բելառուսի նախագահների մահվան կոչեր են պարունակում։
Գլխավոր դատախազությունը նաև «Ռոսկոմնադզորին» է դիմել` Instagram-ի հասանելիության սահմանափակման պահանջով:
Facebook-ը Ռուսաստանում արգելափակվել է մարտի 4-ին: