Նավալնին բանտից ռուսաստանցիներին կրկին փողոց դուրս գալու կոչեր է անում

Նավալնին դատական նիստերից մեկի ժամանակ, արխիվ

Ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին բանտից կոչ է արել Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և երկրի այլ քաղաքների բնակիչներին՝ շաբաթավերջին կրկին դուրս գալ փողոց՝ ընդդեմ Ուկրաինայի պատերազմի։

«Խելագար, մոլագար Պուտինին ամենաշուտը կարող է կանգնեցնել Ռուսաստանի ժողովուրդը, եթե դուրս գա ընդդեմ պատերազմի։ Սա ծանր մարաթոն է, հյուծող պայքար է՝ վախով, ձերբակալություններով: Բայց սա հաստատ անօգուտ պայքար չէ», - հայտարարել է Նավալնին, որն արդեն մեկ տարուց ավելի է՝ գտնվում է Վլադիմիրի շրջանի բանտում։

Ռուսաստանում հակապատերազմական գործողությունների համար փետրվարի 24-ից ի վեր ձերբակալվել է շուրջ 14 հազար մարդ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)