Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուրբաթ օրն ընդունել է Իրանի քաղաքաշինության և ճանապարհների նախարար Ռուստամ Գասիմիին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանում տրանսպորտային ծրագրերի իրականացման հարցեր։
«Մասնավորապես, նշվել է Իրանի տարածքով Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև նոր հաղորդակցությունների կարևորությունը», - հայտնում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «կողմերն արձանագրել են, որ նոր միջանցքը կդառնա կարևոր միջազգային տրանսպորտային հաղորդակցություն, այդ թվում՝ էլեկտրահաղորդման գիծ։ Այս միջանցքը կդառնա Հյուսիս-Հարավ խոշոր տրանսպորտային միջանցքի օղակներից մեկը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևն ու Էրդողանը կրկին խոսել են «Զանգեզուրի միջանցքի» ու Հայաստանի մասին