Եվրամիության առաջնորդները հայտարարել են, որ Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելու համար մեղավորները կպատժվեն, և ողջունել են Միջազգային քրեական դատարանի որոշումը հետաքննություն սկսելու վերաբերյալ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հաագայի դատարանում մեկնարկել է Ուկրաինայի՝ Ռուսաստանի դեմ ներկայացրած հայցի քննությունըՀայտարարության մեջ, որը ԵՄ երկրների ղեկավարներն ընդունել են այս գիշեր՝ երկար քննարկումից հետո, ասվում է, որ Եվրամիությունը, չսպասելով Եվրահանձնաժողովի կողմից ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ Ուկրաինայի պաշտոնական դիմումի քննարկման արդյունքներին, կամրապնդի կապերը Ուկրաինայի հետ:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն էլ, Թվիթերում անրադառնալով ԵՄ առաջնորդների հայտարարությանը, ասել է, որ ԵՄ-ն Ուկրաինային խոստանում է նաև քաղաքական, ֆինանսական, նյութական և հումանիտար աջակցություն՝ վստահեցնելով, որ ամբողջ ուժով կօգնի պատերազմից հետո ժողովրդավարական Ուկրաինայի վերականգնմանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիության առաջնորդները հանդիպում են Վերսալում