Հաղորդումներ Լուցկում և Դնեպրում պայթյունների մասին

Ուկրաինա - Խաղաղ բնակչության տարհանումը Սումիից, 8-ը մարտի, 2022թ․

Ուկրաինական ալիքները հայտնում են պայթյունների մասին Ուկրաինայի արևմտյան մասում գտնվող Լուցկում և երկրի կենտրոնում գտնվող Դնեպրում:

Լուցկում, ըստ հաղորդումների, հարված է հասցվել տեղի օդանավակայանին։

Լուցկի վրա ռուսական ուժերի հարվածի հետևանքով երկու ուկրաինացի զինվոր է զոհվել, ևս վեցը վիրավորվել են, հայտնել է Վոլինի շրջանային վարչակազմի ղեկավար Յուրի Պոգուլայկոն։ Ավելի վաղ ուկրաինական ալիքները նրան հղումով գրել էին, որ զոհեր չկան։

Երեկ մոտ 40 հազար մարդ դուրս է բերվել ուկրաինական Սումի և մի շարք այլ քաղաքներից: Այս մասին տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ռուսական կողմը խոստացել է «լռության ռեժիմը» պահպանել նաև այսօր՝ ժամը 10-ից։

Ռուսական բանակի կողմից շրջափակված Մարիուպոլը կրիտիկական իրավիճակում է, քաղաքը ռմբակոծվում է կես ժամը մեկ, հաղորդում է UNIAN-ը՝ վկայակոչելով քաղաքապետ Վադիմ Բոյչենկոյին։

«Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությունը, վկայակոչելով տեղական կոմունալ ծառայություններին, հայտնում է, որ Չեռնիգովի ջրամատակարարման ցանցը վնասվել է, ինչի հետևանքով քաղաքը մնացել է առանց ջրի։ Ուկրաինայի հյուսիսում գտնվող Չեռնիգովը շրջափակված է ռուսական բանակի կողմից և գտնվում է կրակի տակ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մարիուպոլի ծննդատան ռմբահարման հետևանքով 3 մարդ է զոհվել, այդ թվում` մեկ երեխա Զելենսկի
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական բանակը գիշերը ավիահարվածներ է հասցրել Ուկրաինայում, կան զոհեր