Ադրբեջանի նախագահը Թուրքիայի նախագահի հրավերով այսօր աշխատանքային այցով Անկարայում է:
«Էսենբողա» օդանավակայանում Իլհամ Ալիևին դիմավորել են Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը և այլ պաշտոնյաներ:
Սպասվում է, որ «Չանքայա» նախագահական պալատում Ալիևը կճաշի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու առաջնորդների հանդիպման օրակարգում կլինի ուկրաինական ճգնաժամը, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, այլընտրանքային էներգետիկ ուղիների թեման:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիայում այսօր տեղի կունենան Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների բանակցությունները