ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը գտնվում է Լեհաստանում՝ տեղի իշխանությունների հետ քննարկելու ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած իրավիճակը տարածաշրջանում։
Այսօր Հարիսը կհանդիպի նախագահ Անջեյ Դուդայի և այլ պաշտոնյաների հետ՝ քննարկելու Ուկրաինայի զարգացումները և նախանշելու օգնությունն ընդլայնելու ուղիները:
Այցը տեղի է ունենում ԱՄՆ-ում և Լեհաստանում բուռն քննարկումների ֆոնին՝ խորհրդային արտադրության մարտական ինքնաթիռներ Ուկրաինա ուղարկելու նպատակահարմարության շուրջ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը մերժում է Լեհաստանի ՄԻԳ-29 կործանիչները Ուկրաինային փոխանցելու Վարշավայի առաջարկը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քամալա Հարիսը վաղը Լեհաստանի և Ռումինիայի ղեկավարների հետ կքննարկի Ուկրաինայի հարցը