Մարտի 10-11-ը Եվրամիության առաջնորդները կհանդիպեն Վերսալում։ Գագաթնաժողովը քննարկելու է ԵՄ ռազմական ներուժը, Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցներն ու օգնությունը Ուկրաինային:
Այսօր ուշադրության կենտրոնում կլինի Եվրամիությանն անդամակցելու Ուկրաինայի հայտը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շմիգալ․ Ուկրաինան հատուկ ընթացակարգով ԵՄ-ին անդամակցելու դիմում է ներկայացնումՀինգշաբթի օրը Վերսալում եվրոպացի առաջնորդները կքննարկեն նաև ռուսական գազից կախվածության նվազեցման հարցը։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հրապարակել էր Ռուսաստանից գազի մատակարարումները մինչև այս տարվա վերջ երկու երրորդով կրճատելու պլանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արևմուտքը փորձում է անկախանալ ռուսական էներգակիրներից