Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) երեկ հավանություն է տվել Ուկրաինային 1,4 միլիարդ դոլարի օգնության փաթեթին։ Այդ գումարը պետք է օգնի Ուկրաինային մեղմել պատերազմի հետևանքները։
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Կրիստալինա Գեորգիևան նշել է, որ պատերազմը կհանգեցնի Ուկրաինայի տնտեսության խորը անկման, հսկայական հումանիտար և տնտեսական ճգնաժամի, ենթակառուցվածքների ու արդյունաբերության կործանման։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)