Այսօր` ժամը 14։00֊14։30 սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը:
Պաշտպանության բանակը հայտնում է, որ ադրբեջանական կողմը նորից կիրառել է 60 մմ տրամաչափի ականանետ՝ արձակվել է 4 հատ ական։
Հայկական կողմից տուժածներ չկան։
Ավելի վաղ էլ ՊԲ-ն հայտնել էր, որ մարտի 8֊ին` ժամը 23։00֊ի սահմաններում, ադրբեջանական կողմը հրադադարը խախտել էր Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում ՝ 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երեկ ուշ երեկոյան ադրբեջանական կողմը 3 ական է արձակել Խրամորթ գյուղի ուղղությամբ․ ԼՂ ՊԲ