Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա՝ Փարիզ:
Ինչպես Հայաստանի վարչապետի գրասենյակն է հաղորդում, այցի շրջանակում Փաշինյանը Ելիսեյան պալատում հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ: Այնուհետև երկու երկրների առաջնորդները Փարիզում կմասնակցեն «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովին:
Միջոցառման ընթացքում Հայաստանի ու Ֆրանսիայի կառավարությունների անդամները կքննարկեն տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Համաժողովին ելույթներ կունենան Փաշինյանը և Մակրոնը:
Հայաստանի վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են՝ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ՝ Արայիկ Խզմալյանը, Արթուր Մարտիրոսյանը և պաշտոնատար այլ անձինք:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արևմուտք-Ռուսաստան հակամարտության ֆոնին Փաշինյանը Փարիզում է