Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 8-9-ին աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը:
Այցի շրջանակում նախատեսվում է վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ: Այնուհետև երկու երկրների առաջնորդները Փարիզում կմասնակցեն «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովին:
Միջոցառման ընթացքում Հայաստանի ու Ֆրանսիայի կառավարությունների անդամները կքննարկեն տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Համաժողովին ելույթներ կունենան Փաշինյանը և Մակրոնը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մակրոնը Փաշինյանին հրավիրում է Փարիզ՝ նշելու Հայաստան-Ֆրանսիա դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը