ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է այսօր Ռուսաստանի դեմ նոր քայլերի մասին հայտարարել, հայտնում է Սպիտակ տունը՝ առանց մանրամասներ նշելու։
Ամերիկյան մի շարք լրատվամիջոցների համաձայն՝ նախագահը, ամենայն հավանականության, կհայտարարի ռուսական էներգակիրների ներմուծման արգելքի որոշման մասին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բազմիցս դիմելով Արևմուտքին հորդորել է դադարեցնել էներգակիրների ներկրումը Ռուսաստանից, ինչը Մոսկվայի եկամտի հիմնական աղբյուրն է։ ԱՄՆ-ի նավթի ներկրման մոտ 8 տոկոսը գալիս է Ռուսաստանից։
Բայդենն ավելի վաղ խուսափում էր դիմել այդ քայլին՝ մտավախություն հայտնելով, որ այդկերպ կվնասի նաև ամերիկացի սպառողներին։ Ռուսական էներգակիրներից ավելի մեծ կախվածություն ունեցող Եվրոպական դաշինքում ևս չեն բացառել աստիճանաբար ռուսաստանյան գազից հրաժարվելը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուրսուլա ֆոն դեր Լայեն. «ԵՄ-ն պետք է ազատվի կախվածությունից ռուսական էներգակիրներից»