Իլհամ Ալիևը մարտի 10-ին կմեկնի Թուրքիա. «Թուրան»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 10-ին կմեկնի Թուրքիա, այս մասին հայտնում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական աղբյուրները։ Ադրբեջանի նախագահի այցի մանրամասների մասին չի հաղորդվում։

Ադրբեջանական կողմը ուղևորության մասին մինչ այս պահը չի հայտնել։

Ադրբեջանի նախագահի այցի թվականը համընկնում է Թուրքիայում նախատեսված Անթալիայի դիվանագիտական ֆորումի մեկնարկին։ Միջոցառումը տեղի կունենա մարտի 11-13-ը։ Անթալիայի դիվանագիտական ֆորումը հարթակ է, որտեղ աշխարհի տարբեր երկրներից հրավիրված պետական առաջնորդները, քաղաքական գործիչները, դիվանագետները, գիտնականներն ու գործարարները քննարկում են աշխարհաքաղաքական և տարածաշրջանային հարցեր, ներկայացնում իրենց տեսակետները, տեսլականներն ու լուծման հեռանկարները:

Այս տարի առաջին անգամ ֆորումին կմասնակցի նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։