Փոխհրաձգություն իրանա-աֆղանական սահմանին։ «Ազատության» աղբյուրների փոխանցմամբ՝ բախումները տեղի են ունեցել մարտի 7-ին, երբ աֆղան ֆերմերները սկսել են ջրանցք փորել սահմանամերձ շրջանում։ Իրանցի սահմանապահները այդ աշխատանքները կանխելու համար հատել են Աֆղանստանի սահմանը։
Ըստ «Ազատության» աֆղանական ծառայության, իրանցի սահմանապահների ներխուժմանը արձագանքել են թալիբները, ինչը վերածվել է ծեծկռտուքի, ապա՝ փոխհրաձգության։
Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ բախումների ընթացքում չորս իրանցի սահմանապահ է սպանվել: Թալիբների զոհերի մասին տեղեկություններ չկան: