Ճապոնիան արգելել է նավթավերամշակման սարքավորումների արտահանումը Ռուսաստան և պատժամիջոցներ է հայտարարել ևս 20 ռուսաստանցիների նկատմամբ՝ կապված Ուկրաինա ռուսական ներխուժման հետ։
Պատժամիջոցների ենթակա անձանց ցուցակն այսօր հրապարակվել է Ճապոնիայի ԱԳՆ կայքում։ Դրանում ներառված են, մասնավորապես, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը և Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։
Բացի այդ, ցուցակում ընդգրկված են ռուս գործարարներ։