Միացյալ Նահանգներըի պաշտպանության նախարարության մի բարձրաստիճան սպա այսօր Reuters-ին ասել է, որ գրեթե բոլոր 150 հազար ռուսաստանցի զինծառայողները, ովքեր տեղակայվել էին Ուկրաինայի սահմանի մոտ, արդեն գտնվում են Ուկրաինայի տարածքում:
Պատերազմի 12-րդ օրը ռուսական բանակի հիմնական հատվածը դիրքավորվել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևից հյուսիս:
Ռուսները տակավին ամբողջությամբ չեն հսկում Ուկրաինայի օդային տարածքը: Նրանք փորձում են նախևառաջ հրթիռակոծությունների և հրետակոծությունների միջոցով լուծել ռազմական խնդիրները:
Ըստ Պենտագոնի, պատերազմի ընթացքում ռուսներն ավելի է քան 625 հրթիռ են արձակել ուկրաինական թիրախների ուղղությամբ:
Պենտագոնը լրացուցիչ 500 ամերիկացի զինծառայող է ուղարկելու Եվրոպա: Ադպիսով Հին մայրցամաքում տեղակայված ամերիկացի զինծառայողների ընդհանուր թիվը կհասնի մոտ 100 հազարի:
«Թեպետ Ուկրաինայի օդային տարածքը լրիվ փակ չէ, Պուտինն ունի մարտական ինքնաթիռների և ուղղաթիռների գերիշխող առավելություն, դրանք Ուկրաինայի մոտակայքում են գտնվում և կարող են գործի դրվել: Չկա և ոչ մի նշան, որը թույլ կտար ենթադրել, թե Պուտինը ստիպված է Ռուսաստանի մյուս շրջաններից օդուժ մոտեցնել Ուկրաինային», - ասել է Պենտագոնի անանուն բարձրաստիճան սպան: