Հաագայում՝ ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարանում, այսօր մեկնարկել է Ռուսաստանի դեմ Ուկրաինայի ներկայացրած հայցի քննությունը։ Պաշտոնական Կիևը պահանջում է «հրատապ միջոց կիրառել՝ Ռուսաստանի ներխուժմանը վերջ տալու համար։
Այսօրվա լսումների ընթացքում իր մոտեցումներն է ներկայացնում ուկրաինական կողմը, վաղը դատավորները կլսեն պաշտոնական Մոսկվայի տեսակետը։
Միջազգային քրեական դատարանի դատավոր Ջոան Դոնահյուի խոսքով՝ սակայն ռուսական կողմի ներկայացուցիչներն այսօրվա նիստին չեն ներկայացել։
Նախորդ շաբաթավերջին Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը հայտարարել էր, որ այս կառույցը կարող է սկսել ռազմական հանցագործությունների մասին Ուկրաինայից ստացվող տեղեկությունների քննությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)