Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով կառավարությանը կարգադրել է «կազմել ոչ բարեկամական գորրծողություններ իրականացնող երկրների ցանկը»:
«Կառավարությունը երկու օրում պետք է կազմի Ռուսաստանի Դաշնության, ռուսաստանյան իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ ոչ բարեկամական գործողություններ իրականացնող երկրների ցանկը»,- ասվում է նախագահի հրամանագրում:
Ի շարս այլ դրույթների, հրամանագրում նշվում է, որ ռուսական ընկերությունները ստանում են պարտքերը ռուբլով մարելու իրավունք, եթե պարտատերն այդ ցանկում ընդգրկված երկրից է: