Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցները Կիևից տեղափոխվել են Լվով և Ուժգորոդ. ԱԳՆ խոսնակ

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցները Կիևից տեղափոխվել են Լվով և Ուժգորոդ, որտեղից շարունակելու են ամբողջ ծավալով աշխատել ու սպասարկել ՀՀ քաղաքացիներին, հայտնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

«Ընդգծենք, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը եզակի դեսպանություններից է, որ այս ողջ ընթացքում ամբողջ կազմով աշխատել և սպասարկել է մեր հայրենակիցներին, և շարունակելու է դա անել արդեն նոր տեղակայման վայրերից», - ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:

Ուկրաինայում ապրող հայերի թիվը, ըստ սփյուռքի հանձնակատարի գրասենյակի, հասնում է 400 հազարի, նրանց գրեթե կեսը Հայաստանի քաղաքացի է։