Ուկրաինայում ընթացող պատերազմից խուսափելու համար այդ երկրում բնակվող 7 հազար 696 ադրբեջանցիներ տեղափոխվել են հարևան պետություններ:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ, նրանց մեծ մասն ապաստանել է Մոլդովայում և Լեհաստանում, կան նաև Սլովակիա, Հունգարիա և Ռումինիա տեղափոխվածներ:
Ադրբեջանի կառավարությունը հինգ չարտերային չվերթներով Ռումինիայից տուն է վերադարձրել 900 քաղաքացիների: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ չարտերային չվերթները կշարունակվեն: Մարդկանց տարհանում են նաև ավտոբուսներով: