Սանկտ Պետերբուրգում հակապատերազմական ակցիայի մասնակիցներից 235-ը բերման են ենթարկվել

Սանկտ Պետերբուրգում երեկ երեկոյան ոստիկանները ուժ կիրառելով բերման են ենթարկել հակապատերազմական ակցիայի 235 մասնակիցների։

Ուկրաինա ներխուժումից հետո Ռուսաստանի մի շարք քաղաքներում, հիմնականում Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում բողոքի ակցիաներ են անցկացվում պատերազմի դեմ։

Ոստիկանությունը ցրում է ակցիայի մասնակիցներին ու բերման ենթարկում ցուցարարներին։ Փետրվարի 24-ից մինչ հիմա մոտավորապես ութ հազար մարդ բերման է ենթարկվել։