«Էխո Մոսկվի»-ի տնօրենների խորհուրդը որոշել է լուծարել ռադիոկայանը, հայտարարել է գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը։
«Էխո Մոսկվի»-ի տնօրենների խորհրդի ձայների մեծամասնությամբ որոշում է կայացվել լուծարել ռադիոալիքը և «Էխո Մոսկվի» կայքը», - հայտնել է նա իր Telegram ալիքում։
Բացի այդ, «Ռոսկոմնադզոր»-ը Google-ից պահանջել է հեռացնել «Էխո Մոսկվի» հավելվածը, հավելել է Վենեդիկտովը։
Մարտի 1-ին Ռուսաստանի գլխավոր դատախազությունը «Ռոսկոմնադզոր»-ից պահանջել էր արգելափակել «Դոժդ» ինտերնետային հեռուստաընկերության և «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքերը, եթերը՝ պնդելով, որ նրանք սխալ տեղեկություններ են հաղորդում Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի բանակի գործողությունների մասին։ Դատախազության կարծիքով՝ նրանց հաղորդումները ծայրահեղական բնույթ ունեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Դոժդի» կայքն արգելափակվել է, «Էխո Մոսկվին»՝ եթերազրկվել