Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը մարտի 3-ից 8-ը կայցելի Եվրոպա: Առաջին կանգառը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելն է, որտեղ պետքարտուղարը կմասնակցի Մեծ յոթնյակի արտաքին գերատեսչությունների ղեկավարների համաժողովին:
Ապա Բլինքենը կմեկնի Լեհաստան, Մոլդովա, Լատվիա, Լիտվա և Էստոնիա:
«Այս ուղևորությունները ՆԱՏՕ-ում մեր դաշնակիցների և եվրոպական գործընկերների հետ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի վարած պատերազմի շուրջ քննարկումների և համակարգումների շարունակությունն է», - ասվում է Պետական դեպարտամենտի մամլո հաղորդագրությունում:
Պետական դեպարտամենտը նշում է, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը «նախապես ծրագրված էր, չհիմնավորված և չպատճառաբանված»:
Բլինքենը Եվրոպայում կքննարկի Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը դաշնակից և գործընկեր պետությունների կողմից համակարգված տնտեսական պատժամիջոցներով արձագանքելու հարցը: