Կանադան փակում է իր ջրերը ռուսական նավերի համար

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդո

Կանադան փակում է իր ջրերը ռուսական նավերի համար: Արգելքը վերաբերում է ռուս սեփականատերերին պատկանող նավերին և Ռուսաստանում գրանցված նավերին:

Պատերազմի սկսելուց ի վեր Կանադան մի շարք միջոցներ է ձեռնարկել Ռուսաստանին մեկուսացնելու համար, այդ թվում՝ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, փակել օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար և արգելել ֆինանսական հաստատություններին գործարքներ իրականացնել Ռուսաստանի կենտրոնական բանկի հետ:

Կանադայի տրանսպորտի նախարար Օմար Ալհաբրան երեկ ասել է, որ փոքր թվով ռուսական նավեր են մտնում Կանադայի ջրեր և նավահանգիստներ, սակայն Կանադայի գործողությունները որոշակի ազդեցություն կունենան, հատկապես, եթե այլ պետություններ նման քայլեր ձեռնարկեն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիան վճռական է՝ փակել նեղուցները ռուսական և ուկրաինական ռազմանավերի համար