Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկնել է այն պայմանները, որոնց կատարման դեպքում պատրաստ է դադարեցնել պատերազմը Ուկրաինայի դեմ։
«Կիևը պետք է ճանաչի Լուգանսկի և Դոնեցկի «ժողովրդական հանրապետությունները», Ռուսաստանի ինքնիշխանությունը Ղրիմում, ապառազմականացվի և պարտավորվի հետագայում չհամալրել զինանոցը միջուկային զենքով»,- ասել է Պուտինը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ զրույցում։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, հեռախոսազրույցը կայացել է Մադուրոյի նախաձեռնությամբ, ով ևս ընդգրկված է արևմտյան պատժամիջոցների ցանկում՝ ժողովրդավարությունն ու մարդու հիմնարար իրավունքները ոտնահարելու համար։